• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի ծրագրի հնդկաստանյան գրասենյակի (UNEP India) և Զարգացող երկրների հետազոտությունների և տեղեկատվական համակարգի (RIS) նախաձեռնությամբ կայացած միջոցառմանը

30 սեպտեմբերի, 2026
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի ծրագրի հնդկաստանյան գրասենյակի (UNEP India) և Զարգացող երկրների հետազոտությունների և տեղեկատվական համակարգի (RIS) նախաձեռնությամբ կայացած միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 30-ին Նյու Դելիի Հաբիթաթ կենտրոնում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել «Բնության և կլիմայի կապը․ Հնդկաստանի նախապատրաստական երկխոսությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17) և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 31-րդ համաժողովին (UNFCCC COP31) ընդառաջ» խորագրով միջոցառմանը։
Շրջակա միջավայրի ծրագրի հնդկաստանյան գրասենյակի (UNEP India) և Զարգացող երկրների հետազոտությունների և տեղեկատվական համակարգի (RIS) նախաձեռնությամբ կայացած միջոցառմանը ՀՀ դեսպան Վ. Աֆյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկրի և առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները։
Ելույթի առանձին հատվածում դեսպանը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բնապահպանական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Որպես հնարավոր ուղղություններ՝ նշվել են էկոհամակարգերի վերականգնումը, ջրային ռեսուրսների կառավարումը, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, բնապահպանական կրթությունը և կարողությունների զարգացումը։ Ընդգծվել է նաև երկու երկրների գիտահետազոտական հաստատությունների, համալսարանների, քաղաքականություն մշակողների և փորձագետների միջև համագործակցության խորացման ներուժը։
Ամփոփելով խոսքը՝ դեսպանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ բոլոր կողմերի և շահագրգիռ շրջանակների հետ սերտ համագործակցությամբ ապահովելու COP17-ի ներառական, թափանցիկ և արդյունավետ ընթացքը՝ նպատակ ունենալով անցում կատարել բնապահպանական հավակնություններից դեպի կոնկրետ գործողություններ և չափելի արդյունքներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: